չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետք է այնպես անենք, որ անգամ մեկ բնակչի մոտ չմնա խաղող, որ չկարողանա մթերել. Արմավիրի մարզպետ

Պետք է այնպես անենք, որ անգամ մեկ բնակչի մոտ չմնա խաղող, որ չկարողանա մթերել. Արմավիրի մարզպետ

Յուրաքանչյուր մթերող ընկերություն պլանավորում է մթերել այնքան բերք, որքան պետք է իր բիզնես նպատակների համար: Որոշ բնակիչների մոտ կա խնդիր՝ պայմանագրերն ամբողջացնելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են մթերող ընկերությունները հրաժարվում մթերել գյուղացիների խաղողի բերքը:

Մարզպետը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել պայմանագրերի կնքման գործընթացում աջակցել:

՛՛Մենք պայմանավորվել ենք ցուցակագրել այն բնակիչների տվյալները եւ համատեղ աշխատել պայմանագրերի կնքման աջակցելու նպատակով: Այսօր ցուցակագրումը կավարտենք եւ կտրամադրենք մեր գործընկերներին: Պետք է այնպես անենք, որ անգամ մեկ բնակչի մոտ չմնա խաղող, որ չկարողանա մթերել:

Անցած տարի Արմավիրում մթերվել է 86 հազար տոննա խաղող, այս պահի դրությամբ մոտավոր նախնական կանխատեսմամբ, պայմանագրերի ծավալը կազմում է 50-60 հազար տոննա՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: