շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
«Փեթակը» վերաբացվել է. բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը

«Փեթակը» վերաբացվել է. բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ «Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է:

«Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության:

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,- ասված է Օհանյանի գրառման մեջ:

  • Կիսվել: