հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ունեցվածքը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ունեցվածքը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներկայացրել է իր ունեցվածքի վերաբերյալ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։

Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Ըստ հայտարարագրի` Աննա Մկրտչյանը Քասախ համայնքում, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շինության համասեփականատեր է, որը ձեռք է բերել 2009–ին, հինգ հողամասի սեփականատեր է, որոնցից մեկը՝ Դավթաշենում։ Նշված հողամասերից երեքը ձեռք է բերել 2021–ին, երկուսը՝ 2020–ին, բոլորը գնման եղանակով։

2021–ին 2 մլն դրամով ձեռք է բերել նաև 2012 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա։

Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 2 մլն դրամ, 6000 դոլար, 3000 եվրո։
Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն Ազգային ժողովից ստացել է 4.5 մլն դրամ։ Բանկային հաշիվներին դրամական միջոցներ չի հայտարարագրել։

  • Կիսվել: