ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ Ափնագյուղից մինչև Ծիլքար ճանապարհի միջին նորոգման աշխատանքներից

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ Ափնագյուղից մինչև Ծիլքար ճանապարհի միջին նորոգման աշխատանքներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից:

Տեսանյութում ներկայացվում են Արագածոտնի և Շիրակի մարզերում կատարվող հիմնանորոգման աշխատանքները։

Հիմնանորոգվում է Մ3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի Ուշի-Արտաշավան հատվածը: Աշխատանքները մեկնարկել են 2020թ. հուլիսին, ավարտը` մինչև 2020թ. դեկտեմբեր: Երկարությունը 7,7 կմ է, պայմանագրային արժեքը` 1 միլիարդ 246 մլն դրամ: Վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ:

Ափնագյուղից մինչև Ծիլքար ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ: Երկարությունը` 15,9 կմ, պայմանագրային արժեքը` մոտ 636 մլն դրամ: Վերջին անգամ նորոգվել է 15 տարի առաջ:

Հիմնանորոգվում է նաև Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ հատվածը: Երկարությունը 4,5 կմ է: Պայմանագրային արժեքը` 403 մլն 600 հազար դրամ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020թ. դեկտեմբեր: Վերջին անգամ նորոգվել է 15-20 տարի առաջ:

 

  • Կիսվել: