ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից ՀԱԷԿ-ի անվտանգությանն աջակցելու ծրագիրը

Սուրեն Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից ՀԱԷԿ-ի անվտանգությանն աջակցելու ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատասեվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Զրուցակիցները անդրադարձ են կատարել  ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։

 

Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանը առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին, ՀԱԷԿ -ի անվտանգության բարձրացմանն ուղղված հարցեր։

  • Կիսվել: