շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պանդեմիայի իրավիճակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին. Տիգրան Ջրբաշյան

Պանդեմիայի իրավիճակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին. Տիգրան Ջրբաշյան

Պանդեմիայի իրավիճակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ 2020-ի 6 ամիսների ընթացքում գրեթե ոլորտ չկա, որտեղ անկում չկա:
 

«Եթե ծախսային տեսակետից դիտարկենք, այդ թիվը 1,5 տոկոսով պայմանավորված է շինարարության անկմամբ:  Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է, երրորդը՝ անշարժ գույքին առնչվող գործարքների ծավալը: Սրանք միասին գեներացնում են 5,71 տոկոսի գրեթե 3,2 տոկոսը: Այդ ոլորտներում է մեր ճգնաժամը: Իհարկե, ծառայությունների ոլորտում լրջագույն անկում կա, և դրա ազդեցությունը ավելի երկար ժամանակ առկա է լինելու»,-ասաց նա:

Ըստ Ջրբաշյանի, պետք է ակտիվորեն քննարկել դրամավարկային քաղաքականությունը, իրենց կանխատեսումների համաձայն՝ տարվա կտրվածքով կլինի 2,3 տոկոս տնտեսական անկում․

«Իրականում ունենք խայտառակ իրավիճակ, երբ երկիրը ճգնաժամում է, և սպառողական գների աճը գտնվում է ամենանվազ ցուցանիշի վրա, և մենք չենք օգտագործում դրամավարկային հակացիկլիկ քաղաքականությունը, ինչն այս դեպքում պետք է լինի ընդլայնողական»,-նշեց նա:

 

  • Կիսվել: