ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայում մեկ օրում վարակը խլել է ավելի քան 900 մարդու կյանք. BBC

Իտալիայում մեկ օրում վարակը խլել է ավելի քան 900 մարդու կյանք. BBC

Կորոնավիրուսային պանդեմիան ամբողջ աշխարհում արդեն խլել է ավելի քան 25 հազար մարդու կյանք, ամենաշատը տուժել է Եվրոպան, որտեղ մահացել է 17 հազար 314 հիվանդ: Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ-ն նախօրեին գերազանցել է Չինաստանին՝ կորոնավիրուսով վարակվածների քանակով:

Մահացողների թվով առաջին տեղում են Իտալիան է (9134), ապա Իսպանիան (4934) և Չինաստանը (3292):

Ընդհանուր առմամբ, 2019-ի դեկտեմբերից աշխարհում մոտ 600 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով:

 

Անցած օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը նոր ռեկորդ է սահմանվել՝ 919 մարդ:

  • Կիսվել: