ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի. ԱՀԿ

Կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի. ԱՀԿ

Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի հայտարարությանը:

ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է. «Պանդեմիա» սահմանումն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ խոսքը աշխարհի տարբեր մասերում տարածվող համաճարակի մասին է, սակայն այդ համաճարակը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի»:

Նա նաև բոլոր երկրներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացման վրա և պատրաստվել պանդեմիային:

  • Կիսվել: