շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Նոյեմբերյանում տեղադրվել են արևային կայաններ

Նոյեմբերյանում տեղադրվել են արևային կայաններ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով արևային կայաններ են տեղադրվել Նոյեմբերյան խոշորացված համայնքում:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ծրագրի արդյունքում համայնքը տարեկան կունենա շուրջ 5 միլիոն դրամի խնայողություն:

  • Կիսվել: