շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոր թանկացումներն այլևս անխուսափելի են. էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ

Նոր թանկացումներն այլևս անխուսափելի են. էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ

Ինչպես և կանխատեսում էի, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը։
 
՛՛Համակարգն այլևս ի վիճակի չէ դիմակայել դրանում առկա բացասական գործոնների համալիրին, որոնցից թերևս առանցքայինը շարունակում է մնալ ապաշնորհ ու անպատասխանատու կառավարումը:
 
շԱյսպիսով, ամսական 400 կՎտ/ժ-ից ավելի սպառողների համար առաջարկվում է սակագինը բարձրացնել 3 դրամով: Այսինքն՝ թիրախում է բիզնեսը, որն առանց այդ էլ հայտնվել է չափազանց ծանր վիճակում՝ պայմանավորված թե կորոնավիրուսով, թե պատերազմով, թե գազի սակագների բարձրացմամբ՛՛,-նշել է նա:
 
Դավթյանը նաև հավելել է, որ  նոր թանկացումներն այլևս անխուսափելի են: ՛՛Անխուսափելի են նաև Հայաստանի բիզնես-դաշտի պարալիզացումն ու սոցիալական խորքային աղետը՛՛,-գրել է փորձագետը:
 

  • Կիսվել: