հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեցին Դատախազությունից:

«Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 296-ի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-տեղեկացրեցին դատախազությունից:

Նշենք, որ նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ:

 

  • Կիսվել: