ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր որոշում. Ընտանիքում 3-րդ և ամեն հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող աջակցության գումարը չի կարող արգելադրվել

Նոր որոշում. Ընտանիքում 3-րդ և ամեն հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող աջակցության գումարը չի կարող արգելադրվել

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հստակեցվում է, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Ընդ որում, առաջարկվում է հետադարձություն տալ առաջարկվող դրույթին՝ այն տարածելով խնդրո առարկա միջոցառման մեկնարկման ժամկետից։

  • Կիսվել: