երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում. փոխնախարար

Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում. փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում՛՛ վերտառությամբ գրառում է արել, որտեղ, մասնավորապես, նշել է.

՛՛Բարի Սամարացի կազմակերպությունն արդեն կաթնամթերք էլ է արտադրելու՝ համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիան ներդնելով հայկական արտադրության մեջ:

Շուրջ 45 նոր աշխատատեղ և առաջիկա 2 ամսում ևս ավելացում:

Հատկանշական է, որ կազմակերպությունն օրական 2-4 տոննա կաթ հետ է վերադարձնում ցածր որակի պատճառով՛՛::

  • Կիսվել: