չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է քննարկել կաթի փոշու ներկրման սահմանափակումները. Քերոբյան

Հայաստանը պատրաստ է քննարկել կաթի փոշու ներկրման սահմանափակումները. Քերոբյան

Հայաստանը պատրաստ է քննարկել կաթի փոշու ներկրման սահմանափակումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ հումքի գնման հետ կապված դժվարությունները կարող էին առաջանալ Ռուսաստան հայկական կաթնամթերքի արտահանման ժամանակավոր արգելքի պատճառով։

՛՛Այսօրվա դրությամբ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը եւ ՛՛Ռոսսելխոզնադզորը՛՛ համատեղ ինտենսիվ աշխատանք են տանում՝ ուղղված որակի բոլոր պահանջներին համապատասխանող ձեռնարկությունների համար արգելքի վերացմանը՛՛,-ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են քննարկումների։

՛՛Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կկարողանանք դիտարկել փոշու ներկրման ժամանակավոր քվոտաները՛՛,-ասաց նախարարը:

  • Կիսվել: