երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վրաստանում կաթի գնի բարձրացում են կանխատեսում

Վրաստանում կաթի գնի բարձրացում են կանխատեսում

«Կղվարելի Բագա» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Իրակլի Կոնջարիայի խոսքով, ձմռանը հում կաթի գինը կրկին կթանկանա, հայտնում է Business Press News-ը, փոխանցում է aliq.ge-ն:

Ըստ Կոնջարիայի՝ պատճառը պարենային ապրանքների ու հավելումների թանկացումն է, որոնց մեծ մասը ներկրվում է։

«Օրական ունենք 35 տոննա հում կաթ, ինչը բացարձակապես անբավարար է պահանջարկի համեմատ։ Եթե ​​անգամ կրկնակի շատ կաթ ունենանք, միևնույն է, չի բավարարվի պահանջարկը։

Այսօր 1 լիտր կաթի բազային գինը 1,80 լարի է, սակայն շահույթի առումով մենք իրականում աճ չունենք, քանի որ կաթի գնի հետ մեկտեղ թանկացել է ինքնարժեքը։ Ակնկալում ենք, որ հում կաթը կթանկանա մինչև երկու լարի»,- ասել է Կոնջարիան:

  • Կիսվել: