շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նավթը թեթեւակի էժանանում է

Նավթը թեթեւակի էժանանում է

Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները մի փոքր իջնում են՝ Իրանից համաշխարհային շուկա «սեւ ոսկու» մատակարարումների վերականգնման համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն իջնում է 0,21 տոկոսով՝ մեկ բարելը 95,45 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,22 տոկոսով՝ 90,56 դոլար։

Երեքշաբթի առավոտյան նավթի գները թեթեւակի իջնում են Իրանից այդ հումքատեսակի մատակարարումների հնարավոր վերականգնման համատեքստում։ Մինչ այդ Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցողները տեղեկացրել էին, որ հավաքվելու են Վիեննայում՝ անուղղակի բանակցությունների հերթական փուլին։ Վաշինգտոնը կարող է հանել իրանական նավթի արտահանման պատժամիջոցները՝ միջուկային ճյուղում Իրանի մշակումների դադարեցման դիմաց։ Եթե երկրները կոնսենսուսի գան, դա Իրանի համար նավթի արդյունահանումը օրական մոտ 1 միլիոն բարելով ավելացնելու հնարավորություն կբացի 8-10 ամսվա ընթացքում։

  • Կիսվել: