ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախարարը մանրամասներ է ներկայացրել Իրան տանող միջպետական ճանապարհից

Նախարարը մանրամասներ է ներկայացրել Իրան տանող միջպետական ճանապարհից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում մանրամասներ է ներկայացրել է դեպի Իրան միջպետական ճանապարհի կառուցման ընթացքից։

«60 կմ-ի համար ավելի շուտ էինք մրցույթ հայտարարել, բայց դա բարդ ու երկարատև մրցույթ է, և շարունակում ենք գտնվել այդ փուլում։ 60 կմ-ը նոր ճանապարհ է, բարդ հատված, 27 կամուրջ, 12 թունել, որոնցից մեկը՝ 8.6 կմ։ Այն բավական լուրջ է, տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ դեռևս չկա։ Իսկ հարավի կտորը՝ 32 կմ-ը, ենթադրում եմ՝ մեկ ամսից կավարտենք։ Մենք արդեն մրցույթի մասնակիցներ ունենք, հաղթող ընկերությունը նշմարվում է, հիմա փաստաթղթերի ստուգման փուլում ենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, մեկ ամսից կավարտենք»,- ասել է նա։

  • Կիսվել: