ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մշակվել է ձկնորսությունը կանոնակարգելու օրենսդրական փաթեթ

Մշակվել է ձկնորսությունը կանոնակարգելու օրենսդրական փաթեթ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սիգ ձկնատեսակի ապօրինի որսի և վաճառքի խնդիրներին՝ ասաց, որ օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։

Նրա խոսքով,  հրամանը կմշակվի, և օրինական ձկների որս թույլ կտան, որին զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիաներ կիրառվեն։

Էրիկ Գրիգորյանը նաև հայտնեց, որ այդ փոփոխություններն այս տարվա մեջ արդեն կլուծեն բոլոր առաջացած խնդիրները, ինչպես նաև սիգ ձկնատեսակի վերաբերյալ խնդիրները. «Եթե տեսնեք, որ սիգ է վաճառվում, ապա դա օրինական թույլտվությամբ է լինելու, իհարկե ավելի թանկ, դա բնական է»։

  • Կիսվել: