հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի շուրջ 3 անգամ. նախարար

Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի շուրջ 3 անգամ. նախարար

Հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի շուրջ 3 անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի գրառումից, որում ասվում է․

«Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում քիչ առաջ Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1֊ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։

Սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Շնորհավորում եմ կողմերին և հաջողություններ մաղթում»։

  • Կիսվել: