Մինչև տարեվերջ կկրճատվի «Գազպրոմ Արմենիա»-ի շուրջ 1000 աշխատող
Մինչև տարեվերջ նախատեսվում է «Գազպրոմ Արմենիա»-ի շուրջ 1000 աշխատողի կրճատում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
«Կրճատումն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»,-նշված է պատասխանում:
Ընկերության տեղեկացմամբ՝ մոտ 50%-ով կրճատվելու է հսկիչների թվաքանակը, քանի որ ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված գազի մատակարարման և օգտագործման կանոնների փոփոխությունների համաձայն՝ վերանայվել են հսկիչների գործառույթները. «Մասնավորապես, վերջիններիս կողմից սպառած բնական գազի գույքագրումը նախատեսվում է իրականացնել վեց օրվա ընթացքում նախկինում սահմանված երկու օրվա փոխարեն»