երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումները Ֆրանսիա

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումները Ֆրանսիա

««Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումները ֆրանսիական Engie ընկերությանը՝ հուլիսյան մատակարարումների համար ամբողջությամբ չվճարելու պատճառով։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Օգոստոսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն չի ստացել գործող պայմանագրերով հուլիսին Engie-ին (Ֆրանսիա) մատակարարված գազի դիմաց ամբողջ վճարումները։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 31-ի «Օտարերկրյա գնորդների կողմից Ռուսաստանի բնական գազ մատակարարողների նկատմամբ պարտավորությունների կատարման հատուկ ընթացակարգի մասին» թիվ 172 հրամանագրի համաձայն՝ արգելվում է հետագայում բնական գազ մատակարարել օտարերկրյա գնորդին, եթե գնորդի կողմից վճարումն ամբողջ ծավալով չի կատարվել պայմանագրային վճարման ժամկետում:

Այդ կապակցությամբ «Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է Engie-ին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու մասին՝ մինչեւ մատակարարված գազի համար միջոցներն ամբողջ ծավալով ստանալը»,- ասվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: