չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է Բուլղարիային եւ Լեհաստանին գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով

«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է Բուլղարիային եւ Լեհաստանին գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով

«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական «Բուլգարգազ» ընկերության եւ լեհական PGNiG ընկերության գազի մատակարարումը ՝ սահմանված ժամկետում ռուբլիով չվճարելու պատճառով, ասված է ռուսական հոլդինգի հաղորդագրության մեջ։

«Գազպրոմ Էսքպորտը» տեղեկացրել է «Բուլգարգազին» և  PGNiG-ին գազի մատակարարման դադարեցման մասին՝ սկսած ապրիլի 27-ից մինչև վճարման պահը, ինչպես սահմանված է»,- հայտնել է «Գազպրոմը» և հավելել, որ «Գազպրոմ Էսքպորտը»  չի ստացել ապրիլի վճարում այդ ընկերություններից ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտին։

«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն այս ծավալով», հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

  • Կիսվել: