երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքիան սկսել է մասամբ ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց

Թուրքիան սկսել է մասամբ ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց

Թուրքիան անցել է ռուսական գազի մատակարարումների համար մասամբ ռուբլով վճարելուն․ այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Ինչպես գիտեք, պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ մասնակի վճարումն արդեն սկսվել է․ մենք մտադիր ենք ակտիվացնել մեր աշխատանքը այս ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարան և Մոսկվան տեխնիկական աշխատանքներ են տանում ազգային արժույթներով առևտրի ուղղությամբ։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին պայմանավորվել էին, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը կվճարի ռուբլով։ 

  • Կիսվել: