ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք պետք է փուլ առ փուլ թարմացնենք քաղաքապետարանի բալանսում գտնվող ավտոպարկը. քաղաքապետ

Մենք պետք է փուլ առ փուլ թարմացնենք քաղաքապետարանի բալանսում գտնվող ավտոպարկը. քաղաքապետ

Երևան համայնքի ավտոմեքենաների պարկը կթարմացվի: Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու  9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին այդ  մասով աշխատակազմի կողմից վերլուծություն է իրականացվում:

«Մեր մոտեցումն է, որ ավտոմեքենաների պարկը պետք է թարմացվի , քանի որ այն  ծախսը, որն իրականացնում ենք ավտոմեքենաների , դիզվառելիքի և սպասարկման վրա, ավելի թանկ են, քան մենք ձեռք ենք բերում նոր ավտոմեքենաները: Մենք դա պետք է փուլային տարբերակով իրականացնենք»,-ասաց քաղաքապետը` հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում բավականին մեծ թվով ավտոմեքենաներ կան, որոնք դեռ խորհրդային ժամանակաշրջանից են:

«Այս պահին գույքագրումն իրականացվել է, և նախատեսում ենք այդ ավտոմեքենաների օտարումն իրականացնել որպես ջարդոն և այդտեղից ևս  կունենանք համապատասխան միջոցներ»,-ասաց քաղաքապետը:

Նշենք, որ ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:

  • Կիսվել: