ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ արդեն սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:

Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար:

  • Կիսվել: