ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են

Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են

«Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն ուժեղացված ռեժիմով այսօր ընթացել են Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածներում և Կենտրոնում։ Դիտարկվել է շուրջ 3 տասնյակ տնտեսվարող՝ դեղատներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կետեր:
 
Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։ Նկատվել են աշխատողի կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր։
 
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը տնտեսավարողների ուշադրությունը հրավիրում են համաճարակի կանխարգելման մի քանի նորմի վրա, մասնավորապես՝
 
• Գրանցամատյանները պետք է լինեն լրացված ըստ նոր ձևաչափի:
• Աշխատողի և այցելուի միջև պետք է պահպանվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
• Ապահովվում է այցելուների ջերմաչափումը հեռավար ջերմաչափով:
• Պետք է ապահովվեն ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական կառավարման ծորակներով, օճառով:
• Պետք է ապահովվի գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:
• Գործատուն պետք է ապահովի աշխատողներին ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով ախտահանիչներով։
 
Նորմերն ըստ ոլորտների սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով»,- ասված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունում։

 

  • Կիսվել: