շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ, եթե Լարսի խցանումը չլիներ․ Վահան Քերոբյան

Մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ, եթե Լարսի խցանումը չլիներ․ Վահան Քերոբյան

2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլը՝ 109.4%: Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

 

«Պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։

Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»։

  • Կիսվել: