շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները շուրջ 100 մլն դրամի տեխնիկա է ստացել

Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները շուրջ 100 մլն դրամի տեխնիկա է ստացել

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքներում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։
 
Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական
էքսկավատոր` 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։
 
Ընդհանուր ներդրումն այս դեպքում կազմել է 100 միլիոն 300 հազար դրամ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվ շարունակվում է։

  • Կիսվել: