ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լրացավ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը

Լրացավ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը

Այսօր լրանում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը: Կոմիտեն ամփոփիչ ֆիլմ-հաշվետվություն է պատրաստել: 
 
«Պետական եկամուտների կոմիտեն երկրի համար դժվար շրջափուլում շարունակում է կյանքի կոչել նախանշված բարեփոխումները՝ արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: Համակարգի առջև դրված խնդիրները նույնն են, ակնկալիքները՝ նույնպես, առավել ևս համավարակի պայմաններում. ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը, բարելավել ծառայությունները, շարունակել աջակցությունը տուժած ոլորտներին և տնտեսվարողներին:
 
Ստվերի կրճատում, հարկային և մաքսային վարչարարության արդիականացում, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական կենսագործում է նախանշված այս և մյուս առաջնահերթությունները»:

  • Կիսվել: