երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Լիդիան Արմենիան» երկու դատական հայց է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության դեմ

«Լիդիան Արմենիան» երկու դատական հայց է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության դեմ

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը երկու դատական հայց է ներկայացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության դեմ:

Հայցերից մեկը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, մյուսը` Էդվարդ Նահապետյանին:

Հիշեցնենք, որ Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է:

 «Լիդիան Արմենիա»-ն այդ հարցով դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը՝ տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ եւ նախկին հրամանն անվավեր ճանաչել:

Ընկերությունը դեռ ամռանը դիմել էր նախարարություն՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար:

Հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը, ըստ «Լիդիան Արմենիա»-ի, մերժվել է:

Երկրորդ հայցը վեաբերում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ջրօգտագործման հայտի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի մշակման և կույտալվացման միջոցով ոսկու կորիզման գործընթացների համար Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և միաժամանակ մեկ այլ  հրամանն անվավեր ճանաչելուն:

  • Կիսվել: