երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԼՀԿ-ում դեռ չեն որոշել՝ ինչպես քվեարկել 2020 թ-ի պետական բյուջեի նախագծին

ԼՀԿ-ում դեռ չեն որոշել՝ ինչպես քվեարկել 2020 թ-ի պետական բյուջեի նախագծին

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ մոտ 150 առաջարկ է արել՝ թե բովանդակային, թե կոնկրետ ծրագրային առումով»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու 2020 թվականի պետական բյուջեին:

Նա նշեց, որ իրենց որոշումը կայացվելու է կառավարության արձագանքից և պատասխանից հետո:

Արկադի Խաչատրյանի խոսքով՝ իրենք մատնանշել են բյուջեի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։

  • Կիսվել: