չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակության ծախսերի  դրամական աջակցության ծրագիրը գործնականում արդեն մշակված է. Տիգրան Խաչատրյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակության ծախսերի դրամական աջակցության ծրագիրը գործնականում արդեն մշակված է. Տիգրան Խաչատրյան

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակության ծախսերը հոգալու դրամական աջակցության ծրագրի մանրամասները մշակելու գործընթացում վերջին օրերին զգալի առաջընթաց կա: Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում տեղեկացրեց  ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մի շարք հանդիպումներ ենք ունեցել գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ. գործնականում գաղափարն արդեն մշակված է և պատրաստ է ներկայացվելու կառավարության քննարկմանը: Հուսով եմ, որ առաջիկա հինգշաբթի օրը կառավարության կողմից այդ ծրագիրը ևս կհաստատվի, և մեր բոլոր հայրենակիցները այս աջակցության շահառու դառնալու հնարավորություն կստանան»,- հավելեց փոխվարչապետը՝ նշելով, որ այս աջակցության շահառու կհանդիսանան Հայաստանում գտնվող այն բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր չունեն բնակարաններ կամ բնակելի տուն:

  • Կիսվել: