ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լավ էլ լսում ենք, լավ էլ տեսնում ենք. Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջարկների մասին

Լավ էլ լսում ենք, լավ էլ տեսնում ենք. Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջարկների մասին

Սահմանամերձ բնակավայրերին, երիտասարդ ընտանիքներին կամ առհասարակ բոլոր քաղաքացիներին, որոնք ցանկություն կունենան բնակարաններ կառուցելու, պետական աջակցության նոր ծրագիր կիրականացնենք: Այս մասին  այսօր կառավարության նիստին ընդունվեց որոշման նախագիծ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դա ընդդիմության առաջարկներից է բխել:

Նա նշեց, որ այս հանձնարարականը տվել է Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուիցիչների բարձրացրած հարցի շրջանակներում: Ինչ վերաբերում է ընդդիմության դիտարկումներին, թե իրենց առաջարկները կառավարությունը չի ընդունում, նա ասաց. «Լավ էլ լսում ենք, լավ էլ տեսնում ենք և հաշվի ենք առնում այնտեղ, որտեղ ընդունելի է, իրատեսական է և համապատասխանում է  կառավարության ծրագրին և պատկերացումներին»,- ասաց նա:

  • Կիսվել: