երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ն կմասնավորեցվի. Նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսը

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ն կմասնավորեցվի. Նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում, ընդունել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է: Գիտահետազոտական ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման:

Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման. մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։

Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազ. դրամ առաջարկվում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։

  • Կիսվել: