երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կստեղծվի հանձնաժողով «Երևանի» ՋԷԿ-ի հին կայանի ճակատագիրը ոոշելու համար. Փոխնախարար

Կստեղծվի հանձնաժողով «Երևանի» ՋԷԿ-ի հին կայանի ճակատագիրը ոոշելու համար. Փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի Երևանի ՋԷԿ-ի հին կայանի հետագա ճակատագիրը, այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Առաջարկներից մեկը նրան դեմոնտաժի ենթարկելը և վաճառելն է: Այս ուղղությամբ մենք նույնիսկ դիմել ենք դոնոր կազմակերպություններին, միջազգային բանկերին, որ մեզ աջակցություն ցույց տան համապատասխան տեխնիկակակն աւոդիտները կատարելու, որ հասկանանք՝ ինչ վիճակում է այդ ՋԷԿ-ը և որն է լավագույն որոշումը»,-նշեց փոխնախարարը:

Երևանի ՋԷԿ-ի հին կայանը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ 2010-ին շահագործման է հանձնվել ՋԷԿ-ի նոր կայանը, և փոխնախարարի խոսքով, տարեկան 100 մլն դրամ աշխատավարձ է վճարվել այդ կայանի աշխատողների համար, որը անարդյունավետ ծախս է:

«Կառավարության փոփոխությունից հետո անմիջապես սկսվել են կոնսուլտացիաները, որպեսզի հասկանանք հին կայանի հետ ինչ պետք է անենք»,- հավելեց փոխնախարարը:

  • Կիսվել: