Խստացվել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը
«Ռոսսելխոզնադզորում» հայտարարել են Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։
Մասնավորապես՝ կազմակերպության ղեկավար Սերգեյ Դանկվերտը նշել է, որ Հայաստանը, իբր, ամբողջությամբ չի պահպանում ԵԱՏՄ-ի պահանջները՝ Եվրամիությունից միության շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։
Նա նաև հավելել է, որ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ:


