հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են․ Hetq.am

Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են․ Hetq.am

Հայաստանի գերխոշոր տասը հարկատուներից երկուսն այս տարվա ինն ամիսների տվյալներով (2020թ. հունվար-սեպտեմբեր) հանքարդյունաբերության ոլորտից են։ Հանքարդյունաբերողների ենք հանդիպում նաև խոշորների ցանկի ավելի ցածր հորիզոնակններում։ Ընդհանուր առմամբ, ինն ամիսների տվյալներով հինգ հանքարդյունաբերողների դեպքում է հարկերի ծավալը գերազանցել 1 մլրդ դրամը։  Նրանցից երեքի հարկերը զգալի նվազել են, երկուսինն՝ աճել։

 

Ոլորտի առաջին հինգ խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոիլբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Թեղուտը», «Չաարատ Կապանը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

 

Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հունվար-սեպտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ընկերության հարկերը զգալի պակասել են։  Ինն ամսում պետական բյուջե է վճարել 31.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22.9%-ով կրճատվել է։

Երկրորդ խոշոր հանքարդյունաբերող հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է։ Այն շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 16.3 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 29.9%֊ով։ 1000 խոշոր հարկատուների ցանկում «Գեոպրոմայնինգ Գոլդը» 4-րդ տեղում է։

Հանքարդյունաբերության երրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է։ Շահագործում է Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը։ Վճարել է 2.9 մլրդ դրամի հարկ, աճը՝ 5.5 անգամ։ Հանքավայրը շահագործվել է 2014 դեկտեմբերից մինչև 2018 թվականը։ Դրանից հետո՝ շուրջ  1.5 տարի դադար է եղել, որն, ըստ ընկերության հայտարարությունների, պայմանավորված էր հարստացուցիչ կոմբինատի ամբողջական վերագործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկվել է 2019 թ. հուլիսին, որից հետո աճել են ինչպես արդյունահանման, այնպես էլ՝ հարկերի ծավալները։ 

«Թեղուտը» 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը։

 

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը (նախկինում՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ») ևս խոշոր հարկատուներից է։ Ընկերությունը խոշորների ցանկում այս տարվա հունվար-սեպտեմբերին զբաղեցրել է 117-րդ տեղը՝ 1.15 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը կրկնակի նվազել են։ «Չաարատ Կապանը» շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ:

Շարունակությունը՝ hetq.am-ում

  • Կիսվել: