Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը. Փաշինյանը՝ Doing Business-ի ցուցանիշների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հետաքրքրվեց, թե ինչու է Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշներով Հայաստանը զիջել է դիրքերը.
«Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը, ի՞նչն է պատճառը»,- դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հետաքրքրվեց Փաշինյանը:
Ի պատասխան նախարարն ասաց, որ զեկույցն ամեն երկրի տնտեսության պամաններում 10 ցուցիչներ է կիրառում, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչև սնանկացման վայրույթներին, երկու եղանակով են գնահատվում:
«Անցած տարի մենք 41-րդ տեղում էինք, այս տարի 47-րդ, սա նշանակում է, որ թեև ինքներս մեր նկատմամբ բարելավումն ենք ունեցել, բայց դիրքային առումով 47-ն ենք: Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց», - հավելեց Խաչատրյանը:
Փաշինյանը նշեց, որ դա սկզբունքորեն վատ նորություն չէ՝ հավելելով.
«Այդ դեպքում մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում, ու սա նաև ազդակ է, որ ավելի ինտեսիվ աշխատենք այս ուղղությամբ»: