ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանեց

Կառավարությունը սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանեց

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանել՝ մարզպետարաններ ներկայացնելու համար` մինչև 2023 թ. մարտի 6-ը, իսկ նախարարություն՝ մինչև 2023 թ. մարտի 15-ը։

Այսպիսով՝ 2023 թ. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 31-ը։ Միաժամանակ, հաշվի առնելով համայնքների միավորման գործըթնացի արդյունքում ներկայացվող սուբվենցիայի մեծածավալ փաթեթների առկայությունը և դրանց համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում համալիր փորձաքննությունների, մատակարար կազմակերպությունների և ոլորտային գերատեսչությունների հետ նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնցեցման գործընթացները, առաջարկվում է փոփոխություն կատարել սուբվենցիայի հայտերի ու ամբողջական փաթեթնրի ներկայացման ժամկետներում:

Մասնավորապես՝ նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման համար սահմանել վերջնաժամկետ՝ համայնքների համար՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա մայիսի 5-ը (հուլիսի 10-ի փոխարեն), իսկ մարզպետարանների համար՝ մայիսի 10-ը (հուլիսի 15-ի փոխարեն), ամբողջական փաթեթները մարզպետարաններից նախարարություն ներկայացնելու համար սահմանել վերջնաժամկետ՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 5-ը (նոյեմբերի 30-ի փոխարեն)։

Առաջարկվում է սուբվենցիայի ամբողջական փաթեթներում ներառել բնակավայրի փողոցների կառուցման/նորոգման դեպքում՝ հատակագծերով սահմանված փողոցների ընգծված պատկերը, ինչպես նաև այդ ճանապարհների սպասարկման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքի պարտադիր առկայությունը, իսկ ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման դեպքում՝ ծրագրի արդյունքում ակնկալվող ոռոգելի հողատարածքների և դրանց չափերի քարտեզային պատկերի առկայությունը փաթեթում։

  • Կիսվել: