հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը մոտ 2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տրամադրելու համար

Կառավարությունը մոտ 2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տրամադրելու համար

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մոտ 2 մլրդ դրամ կհատկացվի՝ ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տրամադրելու համար:

Որոշումը ներառված էր Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում:

Նշվում է, որ ոստիկանական համակարգին հատկացվող գումարը տրվում է, որպեսզի թույլ չտրվի տարեկան հաշվարկով ոստիկանների անվանական աշխատավարձերի չափերի նվազեցում:

«Նախագծով առաջարկվում է 1158 ծրագրի 11.001 միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը ավելացնել 1.980,0 մլն դրամի չափով: Խնդիրն այն է, որ ՀՀ ոստիկանության 2022 թ-ի բյուջեի ընթացիկ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել են 4.057,3 մլն դրամի չափով, որից 1․600,0 մլն դրամը, մոտ՝ 40%-ը, նվազեցվել է աշխատանքի վարձատրության գծով հատկացումներից»,- ասված է որոշման մեջ։

Միաժամանակ նշվում է, որ ընթացիկ տարվա տվյալ հոդվածով հատկացումներն ավելացվել է Երևան քաղաքում (2021թ-ի հուլիսից) և Շիրակի, Լոռու մարզերում (ընթացիկ տարվա  ապրիլից) նոր Պարեկային ծառայության ձևավորման նպատակով կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատված և նոր սահմանված ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) աշխատանքի վարձատրության  տարեկան ֆոնդերի դրական տարբերության չափով։  

Այդուհանդերձ, առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ-ին, ըստ առանձին պաշտոնների խմբերի, տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1.980,0 մլն դրամ:

Մեկ էլ այլ որոշմամբ էլ՝ Կառավարությունը 215.1 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանն արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի՝ ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովման համար (օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով)։

  • Կիսվել: