ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող և հարկերից ազատված ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքների ցանկը

Կառավարությունը կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող և հարկերից ազատված ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքների ցանկը

ԱԺ-ն օրերս ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով  կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու, հնարավորություն է տրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին՝ որպես շահառուների: 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանեց, որ խոսքը ներմուծված ապրանքներն ակցիզային հարկից, ավելացված արժեքի հարկից և բնապահպանական հարկից ազատելուն է վերաբերում:

«Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին՝ առանց հարկային և մաքսային պարտավորություններով ծանրաբեռնվելու:

Կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ցանկի ապրանքների նկատմամբ: Նպատակն է նախաձեռնությունն ու աջակցությոունն առավելագույնս հասցեական դարձնել»,- նշեց Պողոսյանը:

Քանի դեռ Կառավարությունն այդ ցանկը չի սահմանել, արտոնությունները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ:

  • Կիսվել: