հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը 28 մլն 315 հազար դրամ է հատկացրել Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Կառավարությունը 28 մլն 315 հազար դրամ է հատկացրել Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Կառավարությունը 28 մլն 315 հազար դրամ է հատկացրել Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետրանից:

Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 62 մլն 559 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 28 մլն 315 հազար դրամ։

Իրականացվել է 1762 քառակուսի մետր շինաշխատանք, այդ թվում՝ Աշոցք, Փոքր Սարիար, Սիզավետ և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոններում կատարվել են նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ՝ 632 քառակուսի մետր, իսկ Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ համայնքային կենտրոններում` տանիքների վերանորոգում՝ 1130քառակուսի մետր։

  • Կիսվել: