ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարությունն 11,18 մլրդ դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար

Կառավարությունն 11,18 մլրդ դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, և մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ»:

Գնել Սանոսյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ:

Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը:

«Տրամադրված ենք այս տարի եւս 500 կմ ավտոճանապարհ նորոգելու պլանին, այսօր արդեն տեսնում ենք, որ դա իրագործելի, իրատեսական ծրագիր է»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: