հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը

Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25–ի նիստում ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ 2026 թ. պետբյուջեից հատկացնել լրացուցիչ 10 մլրդ դրամ:

2026 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 6,7 %, 1 շահառուի հաշվով հետվճարը փետրվար-ապրիլ ամիսների (հետվճարը 20 %-ով հաշվարկվել է փետրվար ամսից՝ կիրառվելով հունվարի կատարած անկանխիկ գնումների նկատմամբ) միջին ամսական աճը՝ 3 %։

  • Կիսվել: