հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կադաստրային ծառայությունների գներն առաջիկայում կնվազեն․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Կադաստրային ծառայությունների գներն առաջիկայում կնվազեն․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

«Կադաստրային ծառայությունների գներն առաջիկայում կնվազեն»,- այս մասին  ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Գները կարող են վերանայվել թվայնացման որոշակի պրոցեսներն ավարտելուց հետո։ Թվայնացման արդյունքում, երբ համակարգերը կսկսեն աշխատել և ոչ թե մարդը ֆիզիկապես գործողությունններ կանի, այդ ժամանակ հնարավորություն կունենանք վերանայելու»,– ասաց Թովմասյանը` ընդգծելով, որ կադաստրային ծառայությունների գինն այսօր կախված է ոչ թե գործարքի առարկա գույքի մեծությունից կամ արժեքից, այլ նրանից, թե կադաստրի աշխատողն ինչ ծավալի աշխատանք է կատարում տվյալ գույքը գրանցելիս։

Թովմասյանը նաև հավելեց, որ գնային որոշակի տարբերակում այսօր էլ գործում է. առցանց հարցման դեպքում տվյալները քաղաքացուն տրամադրվում են 300 դրամով, իսկ կադաստրի կոմիտեի գրասենյակում դիմում գրելու դեպքում` 1000 դրամով։

  • Կիսվել: