շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսրայելի անկախության 75-ամյակի կապակցությամբ և Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով մայիսի 22-ին Երևանում անցկացվել է դիվանագիտական երեկույթ

Իսրայելի անկախության 75-ամյակի կապակցությամբ և Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով մայիսի 22-ին Երևանում անցկացվել է դիվանագիտական երեկույթ

Իսրայելի անկախության 75-ամյակի կապակցությամբ և Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով, մայիսի 22-ին Երևանում անցկացվել է դիվանագիտական երեկույթ: Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնն ու մեր երկրում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը դիմավորում են հերթով սրահ մտնող բոլոր հյուրերին: 

Երևանում կազմակերպված երեկույթը մեկտեղել էր Հայաստանում տարբեր երկրներների դեսպանների, հայ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական այլ գործիչների: Առիթը հոբելյանական էր՝ Իսրայելի պետության անկախության 75-ամյակը: Իսրայելցի հայտնի երգչուհի Ալլա Ռիդը կենդանի հնչեցնում է Իսրայելի հիմնը: ՀՀ-ի հիմնից հետո էլ Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնն իր երախտիքն է հայտնում ու ողջունում ներկաներին՝ Իսրայելի Պետության հռչակման տարեդարձը միասին նշելու համար:

 

 «Այս դիվանագիտական ընդունելությանը փորձում ենք ուղիներ գտնել Հայաստան-Իսրայել հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ՝ բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության բնագավառներում: Հուսով եմ, որ այս հանդիպումը առիթ կդառնա ավելի կոնկրետ նպատակների իրագործման համար և մյուս անգամ պատմելու ավելի շատ բան կունենամ»,- նշեց Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Տոնի առիթով իսրայելերեն շնորհավորելուց հետո, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ հայ-իսրայելական համագործակցությունը տնտեսական աճ է գրանցել: «Անցած տարվանից հայկական և իսրայելական ավիաընկերությունների կողմից ուղիղ չվերթներ են գործում». -հավելում է Քերոբյանն ու գնահատում հատկապես գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման գործում Իսրայելի պատրաստակամության ու գործադրվող ջանքերի համար:

Երգչուհի Ալլա Ռիդը երեկույթի ողջ ընթացքում իր երգերով Երևանում տարածեց Իսրայելի շունչը:

  • Կիսվել: