հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իշխանությունները ցանկանում են Մեծամորի ատոմակայանը պահել Հայաստանի էներգետիկ համակարգում․ նախարար

Իշխանությունները ցանկանում են Մեծամորի ատոմակայանը պահել Հայաստանի էներգետիկ համակարգում․ նախարար

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը շարունակվել է ողջ 2025 թվականի ընթացքում։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Այս պահին շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումներ են իրականացվում՝ ատոմակայանը հաջորդ 10 տարիների համար ևս էներգահամակարգում պահելու նպատակով», - ասել է Խուդաթյանը։

Նա նշել է, որ անցյալ տարվա ընթացքում շարունակվել են Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի և ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Աշխատանքների շուրջ 85%-ն արդեն կատարված է։

  • Կիսվել: