կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանը և Հայաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանը և Հայաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանն ու Հայաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել աշխատանքի փոխանակման, տեխնիկական և մասնագիտական ​​ուսուցման, հաշմանդամների սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ նավթաքիմիական, ճանապարհաշինության, շինանյութերի և դեղագիտության ոլորտներում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սեյեդ Սովլաթ Մորթազավին։

  • Կիսվել: