շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանի հետ հարաբերությունների զարգացումը տեսնում ենք միասին ապրանքներ արտադրելով, որոնք հնարավոր կլինի վաճառել ամբողջ աշխարհում․ Վահան Քերոբյան

Իրանի հետ հարաբերությունների զարգացումը տեսնում ենք միասին ապրանքներ արտադրելով, որոնք հնարավոր կլինի վաճառել ամբողջ աշխարհում․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ-ն տեսնում է միասին ապրանքներ արտադրելով, որոնք հնարավոր կլինի վաճառել ամբողջ աշխարհում։

Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրին։

«ՀՀ-ն համաձայնագրով ստանում է մի շարք ապրանքների պայմանների դյուրացում։ Պետք է նկատի ունենալ, որ, ըստ էության, բավական դժվար է Իրանի շուկա արտահանել ապրանք, քանի որ Իրանի ամբողջ տնտեսությունը հիմնված է դիմադրողական տնտեսության հիման վրա։ Փորձում ենք բոլոր հիմնական ոլորտներում լինել ինքնաբավ, և դա կտրուկ դժվարացնում է մրցունակությունը շուկայում»,- նշեց նա։

  • Կիսվել: