ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը

Ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը խորհուրդներ է տվել՝ ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը: Խորհուրդների շարքում են. 
 
Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները, (ինչպիսիք են` թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն), թարմ մրգերով կամ շաքար չպարունակող չրերով:
 
Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:
 
Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ: Հաճախ համի տարբերությունն աննկատ է, իսկ օրգանիզմին տված օգուտն՝ ահռելի։
 
Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել կոմպոտի, գազավորված ըմպելիքների, մրգային հյութերի, կաթնային կոկտեյլների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:
 
Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:

  • Կիսվել: